Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հայկական ՄամուլՕգոստոսի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում' 300 քմ, Վրացական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում' 500 քմ, Բուսաբանական այգում' 1000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում' 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում' 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: