Բակո Սահակյանը կարևորում է ԵԿՄ-ի կողմից դեպի Արցախ կազմակերպվող ուխտագնացությունները
ԱրցախԲակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչվող տեղամասում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Սահակյանն արժևորել է Երկրապահ կամավորականների միո ւթյան կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: