«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 3 մլն 200 հազար դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 28-ին կատարվել է 3 մլն 200 հազար դոլարի առքուվաճառք' 483.00 դրամ միջին փոխարժեքով: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 483.00 դրամ, իսկ պահանջարկը' 482.50 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:
Օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.50 դրամ, օգոստոսի 4-ին՝ 479.90 դրամ, օգոստոսի 5-ին' 478.45 դրամ: Oգոստոսի 6-ին առքուվաճառքը կատարվել է 478.42 դրամ միջին փոխարժեքով, օգոստոսի 10-ին՝ 479.25 դրամ, օգոստոսի 13-ին' 478.50 դրամ, օգոստոսի 14-ին' 478.00 դրամ միջին փոխարժեքով: Օգոստոսի 17-19-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.23 դրամ, իսկ 21-26-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 483.75 դրամ: