Երջանիկ եմ, որ «Մոնակոյում» խաղալու հնարավորություն ունեցա. Կոենտրաուն` «Ռեալից» տեղափոխվելու մասին
ՍպորտԻնչպես արդեն հայտնի է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտրաուն կարիերան կշարունակի Ֆրանսիայում:
«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպանին 2015/16 մրցաշրջանում վարձակալելու մասին:
Ինքը ֆուտբոլիստը նշել է.
«Երջանիկ եմ, որ այստեղ գալու և «Մոնակոյում» խաղալու հնարավորություն ունեցա: Կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի ակումբին օգնեմ հասնել իր առջև դրված նպատակին»: