«Սպարտակ»-«Անժի»` 1:2 (տեսանյութ)
ՍպորտՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց Մախաչկալայի «Անժիին»: Թիմերի միջև պայքարն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:
Լորենցիո Էբեսիլիոն հանդիպման 27-րդ րոպեին բացեց հաշիվը, պատասխան գոլը դաշտի տերերը հեղինակեցին 53-րդ րոպեին` նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարով: Իսկ Ալեքսանդր Ժիրովի` 85-րդ րոպեին հեղինակած գոլը հաղթանակ բերեց Մախաչկալայի թիմին:
Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում էր:
Հյուրերի կազմում ողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով հանդիպման 68-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: