Ուկրաինացի ուժայինները Լուգանսկում վերջին օրերին վեց անգամ խախտել են հրադադարը
ԱշխարհՈւկրաինացի ուժայինները չեն հետևում Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման դրութներին. վերջին օրերին նրանք ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ուղղությամբ վեց անգամ կրակ են բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԼԺՀ-ի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: «Ուկրաինացի ուժայինեը չեն պահպանում հրադադարի ռեժիմը, վերջին մի քանի օրերին արձ անագրվել է հրադադարի խախտման 6 դեպք»,-ընդգծել են ոստիկանությունում:
Կրակահերթերի տակ են հայտնվել Պորվոմայսկ, Լոզովոյե, Կալինովկա, Սոկոլնիկի և Ֆրունզե բնակեցված թաղամասերը: Ոստիկանության տվյալներով, ուկրաինացիները նշված բնակավայրերի ուղղությամբ կրակել են 122 մմ տրամաչափի ականանետից, «Ուտյոս» մեծ տրամաչափի գնդացրից և նռնականետից: Զոհեր չկան: