Ալիեւն Ադրբեջանի կառավարության շտապ նիստ է անցկացնում
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության շտապ նիստ է անցկացնում Բաքվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ալիեւը նախարարների կաբինետը հավաքել է' քննարկելու նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը:
Նախատեսվում է, որ նիստում ելույթներով հանդես կգան Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաաֆեւը եւ կառավարության այլ անդամներ: Սպասվում է, որ նիստում ելույթ կունենա նաեւ Իլհամ Ալիեւը:
Նիստում կքննարկվեն Ադրբեջանի պետբյուջեի կատարողականի, համաշխարհային շուկաներում նավթի գնի նվազման պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ ստեղծված խնդիրների հետ կապված հարցեր: