Բախման հետևանքով ակտիվիստի աչքը վնասվել է (տեսանյութ)
ՀասարակությունԵրիտասարդության համախմբում՝ հոսանքի թանկացման դեմ.
Քիչ առաջ երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, ինչի հետևանքով մասնակիցներից Վահրամ Պետրոսյանը աչքի վնասվածք է ստացել: Ակտիվիստները վանկարկում են՝ «Ա-մոթ Օսիպյան», «Մեր ընկերներին բաց թողեք»։
5 երիտասարդի ոստիկանությունը բերման է ենթարկել։
Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ այսօրվանից սկսվեն ամենօրյա բողոքի ակցիաները եւ նստացույցը Բաղրամյան պողոտայում:
Տեսանյութը՝ 1in.am-ի