Հանրապետության հրապարակից բերման ենթարկված 7 քաղաքացիներն ազատ են արձակվել
ԻրավունքՀանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել 7 քաղաքացիներ, որոնք արդեն ազատ են արձակվել և շուտով կմիանան իրենց ընկերներին: Այդ մասին Հանրապետության հրապարակում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով՝ «Ոչ թալանին» նախաձեռնության երթը և հավաքն անօրինական են, սակայն ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում:
Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում դադարեցրել են բողոքի ակցիան և երթով շարժվել Հանրապետության հրապարակ՝ իրազեկելով, որ հաջորդ հավաք-երթը սեպտեմբերի 11-ին է, Ազատության հրապարակում: