Պրիմորիեի ավելի քան 4 հազար բնակիչ տուժել է «Գոնի» թայֆունից
ԱշխարհՊրիմորիեում «Գոնի» թայֆունից տուժել է ավելի քան 4 հազ մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով տարածաշրջանում արտակարգ իրավիճակների հանձնաժողովի ղեկավար փոխնահանգապետ Ալեքսանդր Լոսին:
«Հեղեղված է ավելի քան 1,1 հազար տուն, տուժել է ավելի քան 4 հազար մարդ: Այժմ պատրաստվում են փաստաթղթեր` նյութական վնասի փոխհատուցման համար», - ասել է Լոսը:
Նախօրեին «Գոնի» թայֆունի պատճառով հեղեղվել է Ուսուրիյսկ քաղաքը: