«Հրապարակ». Հայրենի իշխանությունն ու վայ-ընդդիմությունն այսքան հաշտ ու համերաշխ երբեք չեն եղել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայի պատմությունը լիքն է հալածանքների և տառապանքների հարուստ էջերով: Մոնղոլ-թաթարներից սկսած մինչև բոլշևիկյան կառավարություն՝ բոլորը հային կոտորելու, ստրկացնելու և ենթարկեցնելու անբացատրելի մոլուցք են ունեցել: Այլադավ գաղափարներ պարտադրելով՝ օտար նվաճողները հրի և սրի են քաշել մերոնց, լլկել և ունեզրկել՝ ազգը, հայրենիքը, կրոնն ուրանալու համար:
Ճիշտ է՝ դարեր շարունակ անազատ ենք եղել, սակայն ստրուկ էլ չենք եղել: Բայց այնպես չէ, որ դրանով ապրում կամ դրանից ուժ ու քաջալերանք ենք ստանում: Ոչ էլ, նախնիների կյանքն ուղեցույց արած, «առաջ Հայաստան» ասելով՝ դեպի ահավոր Հայաստան ենք գնում: Բնավ, պարզապես ասելս այն է, որ այն ինչ դարեր շարունակ հայի հետ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, Եվրոպայի ձեռքը բռնած թուրքերն ու անգամ Սովետմիությունը, սառնասրտորեն անում են մերոնք՝ հայրենի իշխանությունն ու վայ-ընդդիմությունը, որոնց հայ հասարակությունն այսքան հաշտ ու համերաշխ, այսքան միաբան դեռ չէր տեսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում