Անջեյ Կասպրշիկը մտահոգություն է հայտնել հրադադարի խախտման հաճախակիացման կապակացությամբ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 2-ի երեկոյան հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիր ող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանն ու դեսպան Կասպչշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է նաև սեպտեմերի 3-6-ն անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: