Բեքհեմը 10 հազար ֆունտով գնել է «Արսենալի» մարզաշապիկն իր իսկ ստորագրությամբ (լուսանկար)
ՍպորտԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում տեղի ունեցած բարեգործական երեկոյի ընթացքում 10 հազար ֆունտով գնել է Լոնդոնի «Արսենալի» մարզաշապիկը՝ իր իսկ ստորագրությամբ:
Բեքհեմը մարզաշապիկը նվիրել է որդուն՝ Ռոմեոյին՝ 13-ամյակի առթիվ: Նշենք, որ Ռոմեոն լոնդոնյան թիմի երկրպագու է:
Երեկույթի ժամանակ բարեգործական ֆոնդի համար հավաքվել է 7 մլն ֆունտ: