Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հաղթեց «Ուլիսին»
ՍպորտՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և «Ուլիսի» միջև ստուգողական հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով: 2 գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Արշակյանը և Պետրոս Ավետիսյանը: Այս մասին գրում է ՀՖՖ-իպաշտոնական կայքը: