«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ ԱԺ-ում մանդատ ունենալու համար պետք է սահմանադրական փոփոխությունների համար «լավ աշխատել»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ էր հրավիրել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած եւ ներկայումս ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավորներին' թվով 10 հոգու:
Նրանք այն պատգամավորներն են, ովքեր այդպես էլ չեն հասկանում, թե ապագա խորհրդարանում իրենց մանդատների խնդիրն ինչպես է լուծվելու: Բայց «այցելուները» նախագահականից դուրս են եկել «բավարարված» եւ երջանիկ դեմքերով: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրանք այդպես էլ չեն ստացել իրենց համար կարեւոր հարցի պատասխանը' կոնկրետ ինչպես է լուծվելու իրենց ապագա պատգամավորական մանդատների խնդիրը: Սերժ Սարգսյանն այդպես էլ չի «գաղտնազերծել», թե ԱԺ ապագա ընտրությունները համամասնական ընտրակարգի կոնկրետ ինչ տարբերակով են անցկացվելու: Նա ասել է, որ հարցերի պատասխաններն հայտնի կլինեն նոր Սահմանադրության նախագիծը ընդունելուց հետո միայն: Այլ կերպ ասած՝ հասկացրել է, որ ապագա ԱԺ-ում մանդատ ունենալու համար նախ պետք է սահմանադրական փոփոխությունների համար «լավ աշխատել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: