Գվատեմալայի նախկին նախագահին կալանքի տակ են վերցրել
ԱշխարհԳվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինային դատական լսումների ժամանակ կալանքի տակ են վերցնել` երկրի կառավարությունում կոռուպցիայի գործով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ ավելի վաղ Գվատեմալայի Կոնգրեսը միաձայն հավանություն է տվել երկրի ղեկավարի հրաժարականին: Նա նաև զրկվել է անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ըստ հետաքննության վարկածի` նա թույլ է տվել ներկրողներին խուսափել մաքսատուրքերի վճարումից` կաշառքի դիմաց: