Պուտինը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կոալիցիա ստեղծել
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ուրբաթ օրը, սեպտեմբերի 4-ին ծայրահեղականության դեմ պայքարող միջազգային կոալիցիան ստեղծել, ասելով, որ խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` տվյալ նախաձեռնության մասին: Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Պուտինը հայտնել է լրագրողներին, որ այդ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ բանակցություններ է անցկացրել նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և այլ երկրների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Независимая газета-ն:
«Մենք, իրոք, ցանկանում ենք կոալիցիա ստեղծել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի համար»,-հայտարարել է Պուտինը:
«Այդ նպատակով մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ամերիկացի գործընկերների հետ»,-հավելել է ՌԴ նախագահը: