Վրաստանի խորհրդարանը հաղթահարել Է Ազգային բանկի մասին օրինագծի՝ նախագահի վետոն
ՎրաստանՎրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին ձայների մեծամասնությամբ հաղթահարել Է «Ազգային բանկի մասին» օրինագծի՝ նախագահի վետոն, օրինագիծ, որը նախատեսում Է հսկողության ծառայության դուրսբերումը Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ վետո Է դրել սույն օրինագծի վրա, որն ընդունել Էր օրենսդիր մարմինը: Պետության ղեկավարը պնդում Էր, որ պահպանվեն Ազգային բանկի ֆինանսական հսկողության գործառույթները եւ ուժեղացվի դրա անկախությունը:
Վետոյի հաղթահարման օգտին քվեարկել Է 81 պատգամավոր, դեմ՝ 12-ը: «Միասնական ազգային շարժում» եւ «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունների ընդդիմադիր պատգամավորները մտադիր են օրինագիծը բողոքարկել Սահմանադրական դատարանում:
Դա խորհրդարանի կողմից նախագահի վետոյի հաղթահարման արդեն երրորդ դեպքն Է: Այժմ օրենքը վերստին կուղարկվի նախագահին, որը 7 օրվա ընթացքում հնարավորություն ունի ստորագրելու այն, ինչից հետո օրնքը կմտնի ուժի մեջ: Եթե նախագահը սույն օրենքը չստորագրի, այն կստորագրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: