PKK-ն ծանր վիրավորել է թուրք սպայի
ԹուրքիաՔրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները հերթական հարձակումն են գործել երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քուրդ զինյալները կրակ են բացել այն տաքսու վրա, որում նստած է եղել թուրք սպան:
Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդը զոհվել է, իսկ թուրք զինվորականը ծանր վիրավորվել: Կատարվածի հետևանքով լայնամասշտաբ գործողություններ են սկսել: