Իրանն օդային միջանցք է բացել դեպի Սիրիա հումանիտար օգնությամբ ռուսական օդանավերի համար
ԱշխարհԻրանի իշխանությունները թույլատրել են ռուսական ինքնաթիռներին հումանիտար օգնություն հասցնել Սիրիա իրանական տարածքով: Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպանատան մամլո կցորդ Մաքսիմ Սուսլովը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը շարունակելու է այլընտրանքային ճանապարհներով հումանիտար բեռ հասցնել Սիրիա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Սակայն, նա չի նշել, թե խոսքը որ երկրների մասին է: