ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել
ԱշխարհԱՄՆ Թենեսի նահանգում ավիաշոուի ժամանակ միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է WVLT հեռուստաալիքը:
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 16:30-ին:
Վթարի է ենթարկվել L-39 «Ալբատրոս» ինքնաթիռը: Վթարի պահին ինքնաթիռում եղել է 1 օդաչու, ներկա պահին նրա ճակատագիրն անհայտ է: