Փարիզը և Բեռլինը պնդելու են միգրանտների գրանցման կենտրոնների ստեղծումը
ԱշխարհՖրանսիան եւ Գերմանիան մտադիր են պնդել Եվրամիության սահմաններում շտապ կարգով միգրանտների հոսքի հսկողության եւ նրանց գրանցման կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է սեպտեմբերի 14-ին երկրում կատարած ուղեւորությա ն ընթացքում:
«Մենք մտադիր ենք հենց այսօր հասնել Եվրամիության սահմանների պահպանմանն ուղղված միջոցների ընդունմանը: Դա կոնկրետ նշանակում Է միգրանտների գրացման կենտրոնների ստեղծում Հունաստանում, Իտալիայում եւ Հունգարիայում: Դա մեզ թույլ կտա խուսափել ներկայում ստեղծված իրադրությունից: Հենց դրան են ձգտելու հասնել Ֆրանսիան եւ Գերմանիան՝ գործադրելով ուժեղագույն ճնշում եւ ընդգծելով շտապ գործողությունների կարեւորությունը: Դրա հետ մեկտեղ նրանք նաեւ անհրաժեշտ զգոնություն կդրսեւորեն տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով, «որպեսզի հնարավոր լինի ապահովել ուղեւորությունների ազատությունը, անհրաժեշտ Է, որ պետությունների սահմանները պահպանվեն», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: