«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը խառն է
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանին մասնակցեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո խորհրդարանի աշխատանքներին չէր մասնակցում:
«Ժողովուրդ»-ը փորձեց Օսկանյանից պարզել՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է կուսակցություն հիմնել, որում պետք է ընդգրկվեն նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի այլ պատգամավորներ: Սակայն Օսկանյանը կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Նա երեկ գրեթե ողջ օրը խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպումներ էր ունենում, և ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ էին ընթանում:
Ըստ տեղեկությունների՝ Վ. Օսկանյանի հիմնադրելիք կուսակցությունը քաղաքական դաշտում պետք է ներկայացնի և պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի շահերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում