Մեքսիկայում հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով արտակարգ դրություն է
WorldՄեքսիկայի իշխանությունները նախապատրաստվում են մարդկանց տարհանելու գործընթացին` մայրaքաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Բոբոգադեբեդիլ հրաբուխի անխուսափելի ժայթքման պատճառով, հաղորդում է BBC Russian–ը։
Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի խոսքերով, հրաբխագետներն օգտվում են նորագույն սարքավորումներից, որպեսզի արագ զգուշացնեն բնակչությանը վտանգի մասին։
Արդեն մի քանի օր է` Բոբոգադեբեդիլ հրաբուխից մոխրե ամպեր են ժայթքում, իսկ ուրբաթ գիշերը մոտակա բնակավայրերի բնակիչներն արթնացել են լեռան կողմից եկող ցածր ձայնի պատճառով։