ՀՀ Նախագահը Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե պատրիարքին հետմահու պարգևատրել է
ՀայաստանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագրեր է ստորագրել' Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգևատրելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հրամանագրի համաձայն, Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը հետմահու պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով' հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար: