Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել
ԱշխարհԿիևի նոր պատժամիջոցները ՌԴ-ի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուժի մեջ են մտել: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը հրապարակվել է մամուլում և ուժի մեջ է մտել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի ընդլայնված պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի մոտ 400 ներկայացուցիչներին և ռուսական ընկերություններին: Սահմանափակումները, ըստ փաստաթղթի, կտևեն մեկ տարի:
Ի սկզբանե «սև ցուցակ» մեջ ներառվել էր ՌԴ-ի 388 ֆիզիկական և 90 իրավաբանական անձ:
Պատժամիջոցային ցուցակում ներառված են ռուս պաշտոնյաներ և ընկերություններ: