Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին
ԱՐԽԻՎՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրա ավանդը հայ մշակույթի զարգացման և տարածման, նոր սերնդի երաժիշտների կրթման և դաստիարակման գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: