Հանրապետությունում անցած չորս օրում գրանցվել է գողության 20 դեպք
ԻրավունքՀանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 34 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հանր ապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 55 դեպքից բացահայտվել է 50-ը, կողոպուտի 4 դեպքից 2-ը: Բացահայտվել է գողության 20, խարդախության 11, խուլիգանության 6, յուրացման 3, ապօրինի ծառահատման 2, դրամանենգության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, խարդախության 3, կողոպուտի և գողության 1-ական դեպք: