ՌԴ-ն, Սիրիան, Իրաքը և Իրանը ստեղծել են ԻՊ-ի դեմ պայքարի տեղեկատվական կենտրոն
ԱշխարհՌուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը Բաղդադում ստեղծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համակարգման տեղեկատվական կենտրոն: «Ռուսաստանի Դաշնությունը, Սիրիայի Արաբական հանրապետությունը, Իրաքի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում են կայացրել Բաղդադում ստեղծել տեղեկատվական կենտրոն, որում կընդգրկվեն այդ երկրների գլխավոր շտաբերի ներկայացուցիչները»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ'ասել է իր աղբյուրը:
Նա մանրամասնել է, որ կենտրոնի հիմնական առաքելությունը կլինի մերձավորարևելյան տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ իրավիճակի մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը և այլն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կենտրոնը կղեկավարեն ՌԴ, Սիրիայի, Իրանի և իրաքի սպաները' երեք ամիսը մեկ ռոտացիոն սկզբունքով: