Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» «Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» 

Վերջ հրադադարին. Лента.ру-ի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանի վրա վերջին օրերին հակամարտության կտրուկ էսկալացիա է նկատվում: 1994 թվականին զինադադարի կնքումից ի վեր՝ առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հրետանային համակարգերից՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, 122 մմ Դ-30 հաուբիցներից, ականանետերից: Կիրառվել են նաև նռնակներ և թեթլ հրազեն: «Лента.ру»-ն գնահատել է երկու կողմերից կենտրոնացված զենքերի ծավալները և եկել է այն եզրակացության, որ եթե տեղական վատթարացումը կրկին վերածվի պատերազմի՝ դա կհանգեցնի անդառնալի հետևանքների տարածաշրջանի համար:

Էսկալացիայի հաջորդ քայլը

1994 թվականից ի վեր առաջին անգամ շփման գծից նկատելի հեռավորության վրա զոհեր են եղել. զոհվել է ՀՀ զինված ուժերի չորս զինծառայող, 16-ը՝ վիրավորվել սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հարվածը հասցվել է թուրքական արտադրության 107 մմ T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: Բացի այդ, կրակահերթի տակ է ընկել միջսահմանային Պառավաքար հայկական գյուղը, ինչի հետևանքով զոհվել է երեք կին, վնասվածքներ է ստացել երկու տղամարդ: Ի պատասխան՝ ադրբեջանական դիրքերի վրա ականանետային կրակ է արձակվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ զոհվել է մեկ զինվոր և մեկ խաղաղ բնակիչ: Բացի այդ, ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել է ադրբեջանցի հինգ զինվոր, վիրավորվել՝ երկուսը: Այդ կապակցությամբ, Հայաստանի ղեկավարությունը հանդես է եկել մի շարք անսպասելի հայտարարություններով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղը երկրի մի մասն է անվանել և խոստացել, որ թշնամին կստանա համաչափ պատասխան՝ հրետանային և հրթիռային հարձակումներին:

1994 թ.-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտող կողմերի միջև բանակցություններ են ընթանում, սակայն իրական արդյունքներ չկան: Ադրբեջանի ղեկավարության կողմից ավելի բարձր են հնչում ռազմական ռևանշի մասին հայտարարությունները, հրադադարի ռեժիմը խախտվում է ավելի հաճախ: Հատկապես, 2014 թվականից պարբերաբար հրետակոծվում են սահմանամերձ գյուղերը, նոյեմբերի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող "ՄԻ-24" ուղղաթիռը: 2015-ի թվականի գարնանը գործի են դրվել ականանետերը, իսկ այժմ՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և հրետանի:

Կողմերի զենքերը

Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում կա 60-70 հազար մարդ: Ադրբեջանն ունի մոտ 70 հազար զինվոր, սակայն, հաշվի առնելով մեծաքանակ բնակչությանը՝ ավելի մեծ է մոբիլիզացիոն ներուժը: Երկու կողմերից կիրառվող հիմնական թեթլ հրազենը սովետականն է՝ ավանդական «Կալաշնիկովները»: Ադրբեջանն ունի որոշակի քանակությամբ իսրայելական փոքր զենք, ինչպիսիք են TAR-21 գրոհային հրացանները: Երկու կողմերն էլ օգտագործում են տարբեր արտադրության հրացաններ, այդ թվում՝ սեփական արտադրության: Հակատանկային զենքեր. Հայաստանն ունի «Կոռնետ» և «Մետիս» ռուսական ժամանակակից հակատանկային հրթիռային համակարգեր, ավելի հին «Կոնկուրս» և «Ֆագոտ», ինչպես նաև գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան: Ադրբեջանի մոտ, բացի խորհրդային հակատանկային համակարգերից կան ժամանակակից իսրայելական Spike, ուկրաինական «Skif» և ռուսական «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրներ: Ադրբեջանի զինված ուժերը համալրված են փոքր-ինչ ավելի շատ գիշերային տեսողության սարքերով, հաճախ՝ իսրայելական արտադրության: Երկու կողմերն էլ ունեն «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրի մի մեծ զինանոց:

Ադրբեջանն ունի հետևակային մարտական մեքենաների և տանկերի առավելություն, որն ստեղծվել է Ռուսաստանի հետ մի քանի խոշոր ռազմական պայմանագրերի ստորագրումից հետո (դա հայկական ընդդիմության հիմնական հավակնություններից մեկն է Մոսկվային): Պայմանագրերից մեկի համաձայն՝ շուտով կավարտվի ԲՄՊ-3 100 հետևակի մարտական մեքենաների մատակարումը: Կան ևս մոտ 100 միավոր ԲՄՊ-1, ԲՄՊ-2 և ԲՄԴ- 1: Ադրբեջանի զինված ուժերն արդեն ստացել են 94 T-90S տեսակի տանկերի խմբաքանակը: Հերթի մեջ է նաև մասամբ մոդեռնիզացված T-72-ի մոտ 250 խմբաքանակ: Հայաստանն այդ ամենին կարող է հակազդել մոտ 100 ԲՄՊ -2-ով և ԲՄՊ -1-ով: Սակայն, անհայտ է նույն տեսակի տանկերի առկայությունը ԼՂՀ-ի պաշտպանության բանակում, որը շատ հարուստ է ռազմական տեխնիկայով (կա նույնքան՝ որքան Հայաստանի զինված ուժերի մոտ): Տանկերը մոտ 160 են, բոլորը՝ T-72 տեսակի: Ղարաբաղում դրանք ոչ պակաս են, և, թերևս, ավելի շատ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը յուրաքանչյուր տարի Հայաստանին է մատակարարում մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա: Ինչ վերաբերում է զրահափոխակրիչների` երկու կողմերն էլ կիրառում են BTR-60, 70 և 80:

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդվել են՝ ձեռք բերելով Ռուսաստանում ժամանակակից հրթիռային և թնդանոթային հրետանի. 152 մմ տրամաչափի «Մստա-Ս» 18 հրետանային ինքնագնաց կայանք, 300 մմ տրամաչափի 18 ԲՄ-30 «Սմերչ» ՀԿՌԿ (ընդհանուրը՝ 30 են, նախկինում 12-ը ձեռք է բերվել Ուկրաինայում), 6 TOS-1A: Դրանից զատ, Բաքուն ունի 122 մմ տրամաչափի 300 ՀԿՌԿ-ի մատակարարման պայմանագիր: Ավելի քան 500 միավոր թնդանոթային հրետանի: 122 մմ տրամաչափի ՀԿՌԿ-ի ընդհանուր թիվը (օրինակ, ԲՄ-21 «Գրադ») մոտենում է 100-ի: Հայաստանը չի կարող պարծենալ նման ցուցանիշներով, հատկապես ծանր ՀԿՌԿ-ի մասով, որոնք այս պահին ներկայացված են չինական նմուշներով: Հայտնի է, որ գնվել է ութ 273 մմ տրամաչափի WM-80 և վեց 300 մմ տրամաչափի AR1A (առաջինը ցուցադրվել է հանրությանը, երկրորդի մատակարարման մասին տեղեկությունը հայտնվել է զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի զեկույցում): Թնդանոթային հրետանու թիվը մոտ է 200 միավորի, կա նաև մոտ 50 ԲՄ-21 «Գրադ»: Կա համապատասխան զենք նաև ԼՂՀ պաշտպանության բանակում:

Ռազմա-օդային ուժերի մասով ևս շահում է Ադրբեջանը, որն ունի ՄԻԳ -29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, մեծ թվով Mi-35M ուղղաթիռներ և մոդեռնիզացված Mi-24: Հայաստանն ունի միայն Սու-25 գրոհիչներ և «MI-24» ուղղաթիռներ: Սակայն, երկու կողմերն էլ ստեղծել են շատ հզոր օդային պաշտպանություն: Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն զենիթահրթիռային համակարգերի առնվազն վեց գումարտակ, S-300PT-1 և S-300PS և տարբեր տեսակի ԶՀՀ-ներ՝ մոդեռնիզացված «Օսա», «Ստրելա-10», «Կուբ» և այլն:

Իսկ Ադրբեջանը ձեռք է բերել Ս-300ՊՄՈւ-2, «Բուկ» և «Տոր», ինչպես նաև իսրայելական «Բարաք-8» զենթիահրթիռային համալիրներ (թեև նրանք չեն ցուցադրվել): Այնպես որ, երկու կողմերի ռազմա-օդային ուժերը չեն կարող հարվածներ հասցնել թշնամական տարածքի խորքում, որն ինչ-որ չափով ժխտում է ավիացիայի դերը ենթադրյալ հակամարտությունում: Հայաստանի գլխավոր առավելությունը բալիստիկ հրթիռներն են: Հայաստանի զինված ուժերի ենթակայության տակ է 300 կիլոմետր մաքսիմալ հեռահարությամբ առնվազն ութ «Սկադ-Բ» հրթիռ: Երկու կողմերն էլ ունեն «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, սակայն Երևանը դրանցով ավելի շատ է համալրված:

Լայնածավալ գործողություններ

Չի կարելի ասել, որ նույնիսկ այդքան շատ զենքի առկայության դեպքում հակամարտությունն անպայման կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների: Կողմերը բազմիցս հակված են են եղել էսկալացիայի, սակայն արյունահեղությունը կանխվել է քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այժմ, սակայն, երկու կողմերն էլ հավաքել են ծանր սպառազինության շատ լուրջ զինանոց, և պատերազմի դեպքում դա կհանգեցնի աղետալի հետևանքների ու մեծ թվով զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում:

Դատելով զենքի հատկանիշներից՝ հարձակվելու է ադրբեջանական կողմը: Երևանն օգտվել է 20 տարվա լռությունից՝ էշելոնի պաշտպանական գծերը նախապատրաստելու համար, որոնցից մի քանիսի վրա կառուցվել է մինչև 10 ամրությունների գիծ: Նման մարտավարությանը նպաստում է նաև տեղանքը: Քիչ բարենպաստ են Հայաստանի զինված ուժերի դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին (որտեղ դիպուկահարները կրակ են բացում սահմանամերձ գյուղերի վրա), սակայն տեղանքն այնտեղ նույնպես դժվարանցանելի է զրահապատ տեխնիկայի համար, պաշտպանությանը նպաստում է նաև խիտ անտառը:

Ադրբեջանի համար խնդիրը նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն են (որը մտնում է ՀԱՊԿ միավորի մեջ): Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը դաշնակցի վրա հարձակման դեպքում պարտավոր է միջամտել հակամարտությանը: Միակ հրակնատը, ըստ ադրբեջանական զինվորների, այսպես կոչված, սահմանափակ հակամարտությունն է, միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում: Շատ հավանական է, լայնածավալ ռազմա-տեխնիկական աջակցության սցենարը, առանց արտաքին խաղացողների ուղղակի միջամտության: Ամեն դեպքում, կարճ ժամկետում լուրջ տեղաշարժի չի հաջողվի հասնել, իսկ երկու երկրների ենթակառուցվածքին կարող է շատ լուրջ վնաս հասցվել:

Հակամարտության վերջաբանը անկանխատեսելի է: Ենթադրվում է, որ շատ ավելի շահեկան վիճակում է Ադրբեջանը, որը շատ ռազմական տեխնիկա է գնել, և պարբերաբար հակառակորդին հարձակվելու պատրաստակամություն է հայտնում: Սակայն, ակնհայտ է, որ պատերազմն աղետալի է երկու երկրների համար, անկախ նրանից, թե ով է նախաձեռնելու այն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ շփման գծում Ադրբեջանի կողմից հրետանու օգտագործումը ստեղծում է նոր իրավիճակ: Ըստ ռազմական գերատեսչության` դա լայնածավալ ռազմական գործողություններին ընդառաջ հերթական քայլն է:

Լեոնիդ Ներսիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
Ամենադիտված