ԱՄՆ քաղաքացին 1 մլն ուղղում է կատարել «Վիքիպեդիա»-ում
МирԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքի բնակիչ Ջաստին Նեպը (Justin Knapp) աշխարհում առաջինն է, որն ավելի քան 1 մլն ուղղում է կատարել «Վիքիպեդիա»-ում, հայտնում է Gawker պարբերականը:
Առցանց-հանրագիտարանի խմբագրման առաջին փորձը Նեպը կատարել է 2005-ի մարտի 6-ին: Այս մասին նշված է «Վիքիպեդիա»-ի` նրա անձնական էջում, որում նա հանդես է գալիս koavf կեղծանունով: Սրանից կարելի է եզրակացնել, որ Նեպը օրեկան միջինը 385 ուղղում է կատարել վերոհիշյալ առցանց-հանրագիտարանում:
Նեպը 30 տարեկան է, ավարտել է Ինդիանայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն և քաղաքագիտություն:
Հիշեցնենք, որ «Վիքիպեդիա»-ն գործում է 2001 թվականից: Առցանց-հանրագիտարանում տեղեկատվություն տեղադրել կարող է ցանկացած մարդ, իսկ դրանք խմբագրում են շուրջ 90 հազար կամավոր-խմբագիրներ աշխարհի տարբեր անկյուններից: Նշենք նաև, որ «Վիքիպեդիա»-ն 5-րդն է աշխարհում` այցելուների թվաքանակով: