ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են Սիրիայի հարցով արտակարգ մեխանիզմ ստեղծել. Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն վերականգնում է կապերn ԱՄՆ-ի հատուկ նշանակության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների հետ` Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները համակարգելու համար: ՌԴ նախագահի խոսքով` նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում գործող մեխանիզմ:
«Այժմ մենք վերականգնում ենք շփումները մեր և ԱՄՆ-ի հատուկ նշանակության ծառայությունների, ինչպես նաև ռազմական նախարարությունների միջև: Այս աշխատանքը ներկայումս ընթացքի մեջ է, և հույս ունեմ, որ այն կավարտվի ինչ-որ մշտական գործող մեխանիզմի ստեղծմամբ»,- մեջբերում է «Ինտերֆաքսը» Վլադիմիր Պուտինի խոսքը:
Նա նշել է, որ տեղեկատվության փոխանակման այդ գործընթացում ներգրավված են մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներ: