Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի ներկայության ամրացումը կնպաստի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը. Նալբանդյան

Դիվանագիտական առաքելություններ

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը Նյու Յորքում' ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցեց ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։

Ելույթ ունենալով քննարկմանը' Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:

Խոսելով այստեղ' ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, միևնույն ժամանակ' վկայակոչել մեր ընդհանուր համոզմունքը, որ ԵԱՀԿ-ն իր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնային դերակատարություն ունեցող կազմակերպություն է: Ահա այս լույսի ներքո է, որ մենք դիտարկում ենք ներկա քննարկումները՝ նվիրված ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին, որոնց հայեցակարգը դեռ պետք է հստակեցվի մեր Կազմակերպության շրջանակներում:

Մենք համոզված ենք, որ այն պետք է առաջնորդվի և հիմնված լինի խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ ԵԱՀԿ կողմից ստանձնած պարտավորությունների վրա: Այս առումով ցանկանում եմ վկայակոչել Աստանայի գագաթաժողովում ընդունված կոչը' առավել ջանքեր ներդնելու ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ' ԵԱՀԿ ջանքերը' ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ:

Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները' նպաստելու խաղաղությանը և ամրապնդելու հրադադարը շփման գծում և սահմաններին: Կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված և նրա լիարժեք աջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության և անվտանգության ձևավորման կարևոր միջոց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:

Քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում' համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ' ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել, կարող են էականորեն տարբեր լինել և դրանց համար չկան հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր: Երկու օր առաջ այստեղ ՄԱԿ-ում տեղի ունեցած Առաջնորդների Խաղաղապահության հարցերով գագաթաժողովը ողջունեց ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների Բարձր մակարդակի խորհրդի զեկույցը, որը զգուշացնում է՝ «շատ հաճախ մանդատները և առաքելությունները ստեղծվում են ձևանմուշների հիման վրա' ի հակառակ անհատականացվելու՝ որպես աջակցություն իրավիճակին հատուկ քաղաքական ռազմավարություններին: Յուրաքանրչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել
Ամենադիտված