Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել սիրիական ընդդիմության հոսպիտալին. Wall Street Journal
ԱշխարհՀոկտեմբերի 2-ին Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ռուսական ավիատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների ստորգետնյա շտաբին և Էլ-Լաթամն քաղաքում երկու բունկերի: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Սակայն տեղի ակտիվիստներն ու քաղաքի բնակիչները հաստատում են, որ ՌԴ ավիացիան հարձակվել է սիրիական ընդդիմության զինյալների դաշտային հոսպիտալի վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:
Պարբերականը հայտնում է, որ չնայած «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներին ուղղված մի քանի ավիահարվածներին` Ռուսաստանն արդեն երրորդ օրն է` ռմբակոծում է Սիրիայի հյուսիսարևմտյան տարածքները, որտեղ ԻՊ-ի ուժեր չկան: