ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են ահաբեկիչների հրամանատարական կետը (տեսանյութ)
ԱշխարհՌուսական ինքնաթիռները Սիրիայում ոչնչացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետը և զինապահեստը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է LifeNews-ը:
Նրա խոսքով՝ անցած օրերի ընթացքում ռուսական ավիացիոն խմբի Սու-34 և Սու-24 ինքնաթիռները իրականացրել են 20 ավիաթռիչք ծայրահեղականների 9 դիրքի վրա:
«Սու-34 ինքնաթիռից բաց թողած ԲԵՏԱԲ-500 ռումբը Ռաքքա բնակավայրում ոչնչացրել է ավազակախմբի հրամանատարական կետերից մեկը, ինչպես նաև ստորգետնյա բունկերը, որը եղել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստ»,-ասել է գեներալը: