Չինաստանում թայֆունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, 168-ը՝ վիրավորվել
ԱշխարհՉինաստանի Գուանդուն նահանգում «Մուչժիգե» թայֆունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 168-ը՝ վիրավորվել: 16 ձկնորս անհայտ կորած է համարվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նահանգի իշխանություններն անհապաղ տարհանել են 30 հազար մարդու: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, «Մուչժիգեն» ամենաավերիչ թայֆունն է 1959 թվականից ի վեր:
Հոկտեմբերի 4-ի երեկոյան մոտ 410 հազար ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության, ևս 480 հազարը՝ առանց ջրի: Գիշերվա ընթացքում կոմունալ ծառայությունների աշխատակիցները վերականգնել են ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջական ծավալով: