Իդլիբում ՌԴ-ի ավիացիան ոչնչացրել է ԻԼԻՊ-ի ռեակտիվ հրետանու դիրքերը (տեսանյութ)
ԱշխարհՌԴ ռազմատիեզերական ուժերի ճակատային կործանիչներն օդային հարված են հասցրել Իդլիբ նահանգում գնտվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ռեակտիվ հրետանու դիրքերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է LifeNews-ը:
«Անցյալ գիշեր Su-24M ճակատային կործանիչների իրականացրած օդային հետախուզության արդյունքում օդային հարված է հասցվել գրոհայինների ռեակտիվ հրետանու դիրքերին»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ Su-25S կործանիչները ոչնչացրել են երեք հրետանային արկ, ինչպես նաև զինամթերքի պահեստ: