Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դադարեցրել է Վրաստանում իր խոշոր նախագիծը
ԱՐԽԻՎԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Վրաստանում կառուցվող կարբամիդի գործարանի շինարարությունը անորոշ ժամկետով դադարեցվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է Վրաստանում SOCAR-ի SOCAR Georgia դուստր ընկերության գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը:
Վերջինիս խոսքով' համաշխարհային շուկայում կարբամիդի արժեքը զգալիորեն ընկել է, եւ SOCAR-ը երկյուղում է, որ գործարանի կառուցումից հետո կարող է կանգնել արտադրանքի չիրացման փաստի առաջ եւ սնանկանալ:
Հետաքրքիր է, որ SOCAR-ի պաշտոնյան չի նշել գործարանի շինարարության վերականգման հնարավոր ժամկետը:
«Ներկայում ամբողջ աշխարհում ընկել է էներգակիրների գինը: Համաշխարհային շուկաներում եւ մի շարք երկրներում անկայուն վիճակ է տիրում: Այդ պատճառով գործարանի շինարարության վերսկսման ժամկետի մասին խոսել հնարավոր չէ», -ասել է ադրբեջանցի պաշտոնյան: