Բժեզինսկին Սիրիայի մասին. Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հեղինակությունը վտանգված է
ԱշխարհՍիրիայում Ռուսաստանի գործողությունը սպառնալիքի տակ է դրել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հեղինակությունը: Ամերիկացի քաղաքագետ եւ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին գրել է Financial Ti mes-ի համար հոդվածում:
«Խաղաքարտի վրա է ինչպես ամբողջ տարածաշրջանի ապագան, այնպես էլ ԱՄՆ-ի հեղինակությունը Մերձավոր Արեւելքի երկրների շրջանում»,- նշել է նա: Բժեզինսկու կարծիքով՝ իրադարձությունների սրընթաց զարգացումը Վաշինգտոնին միայն մեկ հնարավորություն է թողնում՝ պաշտպանելու իր շահերը, այն է՝ Մոսկվային հասկանալ տալ, որ նա պետք է դադարեցնի գործողությունը եւ հրաժարվի ռազմական գործողություններից, որոնք անմիջականորեն շոշափում են ամերիկյան «ակտիվները» Մերձավոր Արեւելքում:
«Ռուսաստանը լիակատար իրավունք ունի աջակցելու Ասադին, եթե նա դա ցանկանում է: Բայց եթե կրկնվի այն, ինչը հենց նոր տեղի ունեցավ, ԱՄՆ-ը պետք է պատասխան միջոցներ կիրառի»,- գրում է Բժեզինսկին:
Պատասխան միջոցը, նրա կարծիքով, կարող է դառնալ Սիրիայում ՌԴ-ի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի «զինաթափումը», որոնք Բժեզինսկին խոցելի է համարում Ռուսաստանից դրանց աշխարհագրական մեկուսացման պատճառով:
Բայց լավագույն ելքը, նրա խոսքով, Ռուսաստանին համոզելն է՝ գործել ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի կարգավորվի այդ խնդիրը, որի կարեւորությունը չի սահմանափակվում միայն մեկ պետության շահերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: