Ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը պատահականություն չէ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱշխարհՌուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը պատահականություն չէ: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում. փոխանցում է LifeNews-ը:
«Մեր տեսանկյունից դա չի դիտարկվում որպես պատահականություն: Դա օդային տարածքի լուրջ խախտում է: Բացի այդ խախտման երկու դեպք է գրանցվել հանգստյան օրերին», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ նման եզրակացության եկել է տրամադրված տեղեկատվության հիման վրա:
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Դաշինքն անհանգստացած է Սիրիայում Ռուսաստանի գործողություններով և կարծում է, որ ռուսական ավիացիան օդային հարվածներ է հասցնում ոչ թե ԻԼԻՊ-ի գրոհայիններին, այլ սիրիական ընդդիմությանը: