Սիրիական ընդդիմությունը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ
ԱշխարհՍիրիական ընդդիմությունը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: «Սիրիական ազատ բանակը» հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպություն չէ և պատրաստ է միանալ կառավարական զորքերին՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլը, հաղորդում է Sputnik գործակալությունը:
Նախօրեին «Ազատ սիրիական բանակը» հայտարարել է Մոսկվայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ֆահդ ալ-Մասրին:
Նա նշել է, որ սիրիական հակամարտության սկզբից բանակի հրամանատարությունը նախատեսել էր շփում հաստատել Ռուսաստանի հետ, այն նույնիսկ պատրաստվում էր հատուկ պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ բանակցություններ անցկացնելու նպատակով: