Հետախույզները հայտնաբերել են «Իսլամական պետության» գաղտնի ստորգետնյա թունելները (տեսանյութ)
ԱշխարհԴամասկոսում կառավարական ուժերի հետախույզները հայտնաբերել են մուտք դեպի ստորգետնյա թունելներ, որոնք պատկանում են «Իսլամական պետության» ահաբեկիչներին, հայտնում է ren.tv-ն:
Այնտեղ եղել է սնունդ, ջուր, զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր: Ահաբեկիչների ստորգետնյա թունելները հագեցած են եղել տեսախցիկներով, կապի համակարգերով և օդափոխությամբ:
Զինյալները ցանկանում էին օգտագործել թունելները Դամասկոսի վրա արագ և հանկարծակի հարձակման համար: Ենթադրվում է, որ ահաբեկիչները ստիպում էին փորել թունելները կանանց և երեխաներին:
Նմանատիպ ստորգետնյա ապաստանը նախկինում նույնպես հայտնաբերվել է: Դա թույլ է տալիս գրոհայիններին դիվերսիաներ կազմակերպել և վտանգավոր գոտիներից փախուստի դիմել: