Քննչական կոմիտեն պարզաբանել է Վահան Մարտիրոսյանի մոր` վրաերթի ենթարկվելու լուրը
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ Երևանում հոկտեմբերի 7-ին' ժամը 08.50-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 68-ամյա կնոջ հետ կապված իրավիճակի անհարկի շահարկումներից: Լրատվամիջոցները հաղորդում են, որ վրաերթի ենթարկվածը Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցած Վահան Մարտիրոսյանի մայրն է: «Ես խնդրում եմ այս պատահարը չդիտարկել իբրև դիտավորություն և անհարկի աղմուկ չբարձրացնել. դա պատահականություն էր: Սա մերժման ենթարկա գործ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը' հավելելով, որ վրաերթի ենթարկված անձը չի բողոքում:
ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 7-ին' ժամը 08.50-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթ է ենթարկվել 68-ամյա կին (դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով' այդ անձը Ադրբեջան փախած եւ ք աղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայր Ջուլիետա Վիրաբյանն է), ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: