Sony-ն մտադիր է հեռանալ սմարթֆոնների շուկայից
ԱյլՃապոնական Sony ընկերությունը հայտարարել է, որ 2016թ. որոշիչ տարի է լինելու կազմակերպության այն բաժնի համար, որը զբաղվում է սմարթֆոնների նախագծմամբ եւ արտադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, ընկերության ղեկավարությունը շեշտել է, որ եթե հաջորդ տարի սմարթֆոնների արտադրությունից եկամուտ չստանան, ա պա իրենք մտադիր են լքել այդ շուկան:
Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության, ընկերությունն աշխատում է վնասով եւ առայժմ սմարթֆոնների ստեղծումից օգուտ չի ստացել: Ըստ վիճակագրության, Sony Xperia սմարթֆոնները կազմում են ամերիկյան շուկայի 1, իսկ ճապոնականի' 17,5 տոկոսը: Միայն այս տարի սմարթֆոնների ոչ արդյունավետ վաճառքի հետեւանքով կազմակերպությունը կես միլիարդ դոլարի վնաս է ունեցել: