Էրդողանի այցը Ճապոնիա ուղեկցվել է տհաճ միջադեպերով
ԱՐԽԻՎԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օտարերկրյա այցերը շարունակում են ուղեկցվել տհաճ միջադեպերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, հերթական միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայում:
Էրդողանին դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ ճապոնացի նախարարներից մեկն ուշացել է: Արարողակարգի պատասխանատուն ստիպված է եղել շտապ կերպով գտնել նրան և վազեցնելով բերել դիմավորման սրահ: Հետագայում ուշացած նախարարը, ով կանգնել է արարողակարգային սխալ տեղում, վերադասավորվել է և գտել իր ճիշտ տեղը: Թուրքիայի նախագահ Էրդողանը միայն զարմանքով հետևել է կատարվածին:
Էրդողանի՝ Ճապոնիա կատարած այցի ամենասկզբում ևս մի տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Այն ինստիտուտում, որտեղ Էրդողանին հանձնվելու էր պատվավոր դոկտորի կոչում, հանձնման արարողությունից առաջ վատացել էր նվագախմբի անդամներից մեկը: Բժիշկները տեղում սրտամկանի մերսում էին արել, սակայն հետո ստիպված էին եղել տեղափոխել երաժշտին նրա հիվանդանոց: