Անկարայում պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
ԱշխարհԱնկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35-ի, հաղորդում է IMC հեռուստաալիքը: Տուժածների թիվը գերազանցում է 120-ը:
Ինչպես հայտնում է BBC-ն, պայթյունները տեղի են ունեցել Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն և աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ:
Տեղական իշխանությունները պայթյուններն արդեն որակել են որպես ահաբեկչական հարձակումներ: