Սիրիայում Արևմուտքի և ՌԴ-ի դիվանագիտական ջանքերն առայժմ հաջողություն չեն բերում. Մերկել
ԱշխարհՍիրիայում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերն առայժմ հաջողություն չեն բերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին Bild հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ամբողջ Արեւուտքի, ինչպես նաեւ արաբական պետությունների, Ռուսաստանի եւ տարածաշրջանային իշխանությունների դիվանագիտական ջանքերը մինչ այժմ Սիրիայում ոչ մի հաջողություն չեն ունեցել: Սա Է դառը ճշմարտությունը: Բայց դրանից չի հետեւում, որ մենք պետք Է հանձնվենք, ճիշտ հակառակը, մենք այժմ պետք Է Էլ ավելի մեծ ճանքեր գործադրենք քաղաքական լուծում գտնելու համար եւ միաժամանակ ավանդ ներդնենք հարեւան պետությունների կայունացման գործում»,-ասել Է Մերկելը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը «մեզ ցույց Է տալիս, որ Սիրիան Եվրոպայի դարպասների մոտ Է»: