Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 

Դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ. Ռոման Ասխաբաձեն

Սպորտ

Հոկտեմբերի 12-ին «Բանանց» մարզահամալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

- Նախկինում նշել է, որ մեր ակումբում փոփոխություններ են լինելու և այսօր առաջին մեծ փոփոխությունն ենք ներկայացնում: Իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն է լինելու «Բանանցի» գլխավոր մարզիչը: Նա հսկայական փորձ ունեցող մարզիչ է և ժամանել է մեծ թիմի հետ միասին: Նախագծի մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ այն կիրառվելու է ողջ ակումբում և աշխատելու են իսպանացի մարզիչներ ոչ միայն առաջին թիմում, այլև ակումբի ողջ կառուցվածքին: Մասնագետներն աշխատելու են «Բանանցի» հիմնական թիմում, «Բանանց-2»-ում և ավարտական տարվա թիմում: Ղեկավարության կողմից դրված խնդիրները վերաբերվում են ոչ միայն առաջին թիմի մարզական ցուցանիշներին, այլև ակումբում գոյություն ունեցող ողջ կառուցվածքին և պետք է լինի պատրաստվածության միասնական համակարգ: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները, գալով առաջին թիմ, արդեն իմանան, թե ինչ է իրենցից պահանջվում: Ընդհանուր առմամբ սա է նախագծի նկարագիրը:

- Ինչպե՞ս առաջացավ Տիտո Ռամալյոյին հրավիրելու տարբերկը և ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:

- Ես ի սկզբանե նշել էի, որ փոփոխություններ են լինելու և հենց այս նախագծով էլ ժամանել եմ: Տիտոյի հետ անձամբ ծանոթ չեմ, ես նրան գիտեմ այլ իսպանացի մասնագետների միջոցով, որոնց ճանաչում եմ ֆուտբոլում անցկացրած ժամանակահատվածում: Մարզիչն արդեն եղել է Հայաստանում, դիտել է Հայաստանի առաջնության հանդիպումներ: Մենք զրույցներ ենք ունեցել, ես ներկայացրել եմ այն նախագիծը, որը մենք նախանշել ենք, իսկ Տիտոն պատրաստեց այն աշխատանքային պլանը և մարզիչների ցանկը, ովքեր անհրաժեշտ են նախագծի իրագործման համար: Դա արժանացավ իմ և ակումբի բաժնետերերի հավանությանը և նախագիծը հաստավեց: Երիտասարդական թիմերից մինչև առաջին թիմը աշխատելու նրա հսկայական փորձը ընդհանուր առմամբ տեղավորվեցին այն ուղղվածության մեջ, որը մենք ընտրել էինք: Գլխավոր գրավականներից էր նաև այն, որ Տիտոն և իր օգնականները պատրաստ են սովորեցնել հայ մասնագետներին և այս նախագիծը ենթադրում է, որ ակադեմիայի, «Բանանց-2»-ի և հիմնական թիմի մարզիչներն աշխատեն մեկ համակարգով և զարգանան միասին:

- Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:

- Տիտոն և իր թիմը դեռ շատ քիչ բան են տեսել և նոր են ժամանել: Ձմռանը թիմի կազմը փոփոխությունների կենթարկվի և դրանից հետո ամեն ինչ պետք է անենք եվրագավաթներին մասնակցելու համար՝ կա՛մ առաջնության, կա՛մ գավաթի խաղարկության միջոցով: Եթե հեռուն նայենք, ապա այս տարի մենք մտածում ենք Եվրոպա լիգայում խաղալու մասին, իսկ մյուս մրցաշրջանում, հաշվի առնելով ակումբի պայմաններն ու ֆինանսավորումը, մենք կարող ենք խոսել միայն չեմպիոն դառնալու մասին:

- Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:

- Բացի մարզչի նշած բաներից, մենք պետք է փոխենք նաև ակումբի բժշկական ծառայությունը: Չգիտեմ, թե ինչպես է այլ ակումբներում, բայց այստեղ այն ընդհանրապես բացակայում էր: Կան սենյակներ, հարմարություններ, բայց թիմում ընդամենը մեկ բժիշկ է: Չկա ֆիզիոթերապևտ, վերականգնողական մարզիչ: Հիմա մեզ միացել են այս մասնագետները և դեռևս կլինեն նոր մարդիկ: Նաև Հայաստանում կփորձենք գտնել լավագույն կադրերը: Մասնավորպես, մեզ արդեն միացել երկրորդ բժիշկը «Արարատից»: Այսպես, մենք կփորձենք միասին սովորել և զարգանալ:

- Արդյո՞ք թիմի առջև դրվելու է Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու խնդիր:

- Հայկական թիմերը ե՞րբ են վերջին անգամ հայտնել խմբային փուլում: Երբե՞ք: Ինքներդ եք պատասխանում, թե որքան բարդ է դա: Ձեր հարցը շատ հետաքրքիր է: Իհարկե շատ ենք ցանկանում, սակայն դա պետք է կապված լինի բյուջեի փոփոխությունների հետ: Կարծում եմ, որ ներքին առաջնությունում արդյունքներ ցույց տալու դեպքում բաժնետերերը կհետաքրքրվեն հետագա զարգացմամբ, քանի որ անհրաժեշտ կլինեն բոլորովի այլ որակի ֆուտբոլիստներ: Պետք է ձգտել դրան և հարցը ճիշտ է բարձրացված: Ամենից գլխավորն այն է, որ եվրագավաթները հայկական թիմերին հնարավորություն են տալիս ոչ միայն ծածկել ծախսերը, այլև գումար վաստակել:

- Ո՞ր երկրներից են լինելու այն ֆուտբոլիստները, ովքեր կհամալրեն թիմի կազմը: Արդյո՞ք շեշտը դրվելու է իսպանացիների վրա:

- Ոչ, որևէ սահմանափակում չի լինելու: Բնականաբար, հիմնական շեշտը դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա, ովքեր հիմա «Բանանցում» են կամ այլ հայկական ակումբներում են: Կատարվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սելեկցիոն աշխատանք: Տիտոն չի պնդել, որ անպայման իսպանացիներ են լինելու, մենք այդ մասին շատ դեռ չենք էլ խոսել, բայց շատ կան երկրներ, որոնցում կան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: Մեր փիլիսոփայությունը հետևյալն է՝ արտասահմանցի ֆուտբոլիստը պետք է մեկ գլուխ ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից, այլապես եթե լեգեոները հայ ֆուտբոլիստի մակարդակի պետք է լինի, նա չի մնա «Բանանցում»: Ես որպես «Բանանցի» ներկայացուցիչ դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ: Մենք պետք է հասնենք նրան, որ «Բանանցի» ֆուտբոլիստը խաղա հավաքականում, իսկ դա հնարավոր կլինի միայն լավ արդյունքների միջոցով:

- Որքա՞ն երկար կարող է տևել ակումբի բաժնետերերի համբերությունը հաջողությունների հասնելու առումով:

- Չէի ասի, որ այն կառուցվածքը, որը մենք փորձում ենք ստանալ այս փուլում շատ մեծ ներդրումներ է պահանջում: Մենք որոշակիորեն արդեն փոփոխություններ կատարել ենք և վերաձևավորել ենք ակումբի բյուջեն: Բացի նոր մարզիչների վրա ծախսվող գումարները, «Բանանցն» այս փուլում ավելի շատ գումարներ չի ծախսելու, քան նախորդ տարիներին: Այս վերլուծությունից հետո, ձմռանը կամ հաջորդ մրցաշրջանում, եթե մենք զարգացման ցուցանիշների հասնենք, հնարավոր է, նոր ծախսեր կպահանջվեն, բայց պետք է գումարներ վաստակել եվրագավաթներից: Բաժնետերերը համբերատար են, եթե սկսել են այս նախագիծը: Ինձ մոտ էլ որոշակի վստահություն կա, այդ պատճառով էլ եկել եմ Մոսկվայից: Համբերությունը ֆուտբոլում շատ կարևոր է, համաձայն եմ: Վաղ թե ուշ մենք մեկնելու ենք Հայաստանից և ցանկանում եմ, որ մեր հեռանալուց հետո հայ մասնագետներն ունենան այն ինֆորմացիան և բազան, որը կստանան այստեղ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին
Ամենադիտված