Իսպանիայի թագուհուն քննադատել են կարճ շրջազգեստի և մուգ գույնի զուգագուլպայի համար
ԱՐԽԻՎԻսպանիայի Լետիսիա թագուհու ոճը ԶԼՄ-ներում քննարկումների առարկա Է դարձել այն բանից հետո, երբ թագավորական ընտանիքի անդամը հանրության առջեւ ներկայացել Է ծնկից զգալիորեն բարձր շրջազգեստով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Ինչպես գրում Է հրատարակությունը, հոկտեմբերի 7-ին Ֆիլիպ վեցերորդ թագավորի 43-ամյա տիկինը ճերմակ մինի-զգեստով հայտնվել Էր ազգային ժուռնալիստիկայի Luis Carandell Award 2015 մրցանակի հանձնման արարողությանը: Նշվում Է, որ Լետիսիան ոչ միայն քամահրել Է թագավորական դրես-կոդի կանոնները, որոնք վերաբերում են քղանցքի երկարությանը, այլեւ մուգ գույնի զուգագուլպա Է հագել՝ առաջին տիկինների համար ընդունված մարմնագույնի փոխարեն:
Royalista պորտալը գրել Է, որ թագուհու տեսքը «շատերին Է ստիպել տրակուսանքով վեր բարձրացնել հոնքերը»: Սակայն, ինչպես խոստովանում Է խմբագրությունը, Լետիսիայի երկրպագուները պաշտպանել են նրան, հայտարարելով, որ «թագավորական անձը կիսաշրջազգեստի երկարությամբ չի որոշվում»: Դեռ ավելին, նորաձեւության քննադատներն իսպանուհուն համարել են ամենաժամանակակից թագուհին:
2004 թվականին 38-ամյա Ֆելիպե արքայազնը (2014 թվականի հունիսի 19-ից Իսպանիայի Ֆիլիպ վեցերորդ թագավորը) նշանադրվել Է 31-ամյա հեռուստալրագրողուհի Լետիսիա Օրտիսի հետ: Նա դարձել Է երկրի թագավորական գահի՝ պատմության մեջ առաջին հավակնորդուհին, որը չի պատկանում արիստոկրատական ընտանիքի: Մինչ այդ Լետիսիան արդեն ամուսնացած եղել Է, բայց քանի որ առաջին ամուսնությունը քաղաքացիական Էր, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին չի առարկել հարսանիք անելուն: