Հարավային Կորեայում վերստին ի հայտ է եկել MERS կորոնավիրուսը
ԱշխարհՀարավային Կորեայում հիվանդ է հոսպիտալացվել «մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուս» կրկնական ախտորոշմամբ այն բանից հետո, երբ նա ավելի վաղ դուրս էր գրվել բուժվելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ռյոնհապ գործակալությանը, անալիզները հաստատել են վիրուսի առկայությունը: Հիվանդը, նախքան նրան մեկուսացնելը, ընդհանուր բաժանմունքում շփվել է այլ հիվանդների հետ:
Ներկայումս Հարավային Կորեայի վիրուսակիր բնակիչը տեղավորված է Սեուլի Կենտրոնական հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են մայրաքաղաքի «Սամսոն» հոսպիտալից:
Մայիսին և հունիսին Հարավային Կորեայում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, որը ախտահարել է 186 մարդու, նրանցից 36-ը մահացել են: Սակայն այն ժամանակվանից այդ երկրում հիվանդանալու նոր դեպքեր չէին գրանցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: